понедельник, 15 августа 2011 г.

Քարաշամբի միջին բրոնզե դարի իշխանական դամբարան


Հայ հնագետները Քարաշամբ գյուղի դամբարանադաշտի մոտ փնտրում են խոշոր քաղաքի հետքերը,


  Քարաշամբ գյուղի տարածքում պեղումներն անցկացվել են 60-ական թվականներից, որի արդյունքում հայտնաբերվել է խոշոր գտածո՝ թվագրված երրորդ հազարամյակի վերջին քառորդին՝ սյուների, ֆրիզների, թագավորի, տոնակատարությունների, պատերազմների և զենքի պատկերով արծաթե թասը։ 

80-ական թվականներին տվյալ տարածքներում բնակեցման հետ կապված պեղումներ են անցկացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել է վաղ բրոնզե դարաշրջանի 1200 գերեզման։
Նախնական հետազոտություններն  ցույց են տվել, որ այնտեղ դեռ պահպանվել է մի քանի հազար գերեզման։ Դա մշակութային ֆենոմեն է, քանի որ նման ծավալի գերեզմաններ կարելի է հայտնաբերել մոտակա խոշոր քաղաքներում: Այս կապակցությամբ տվյալ պահին այդ գոտում որոնումներ են տարվում խոշոր քաղաքների հետքերը հայտնաբերելու համար:




Քարաշամբի բրոնզեդարյան ամրոցն ու դամբարանադաշտը գտնվում են Հայաստանի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ-արևմուտք
Դամբարանադաշտում պարբերական պեղումները  շարունակվում են առ այսօր

դամբարանադաշտում մաքրվել, բացվել, չափագրվել և ուսումնասիրվել են մոտ 1500 դամբարանային համալիրներ: Սրանք ընդհանուր առմամբ վերաբերում են Միջին Բրոնզի – Վաղ Երկաթի պարբերաշրջաններին և տեղավորվում են մ.թ.ա. XXII/XXI – X/IX դդ. ժամանակային սահմաններում: Դա նշանակում է, որ Քարաշամբի դամբարանադաշտն անընդմեջ օգտագործվել է շուրջ 1200 – 1300 տարի:
Դամբարանային կառույցները սահմանազատվել են միջին մեծության քարերից կազմված շրջանաձև շարերով (կրոմլեխներով), որոնց կենտրոնում զետեղվել են առավելապես հյուսիս-հարավ կողմնորոշում ունեցող հիմնահողային դամբանախցերը:
Դամբարանային համալիրների պեղումներից հայտնաբերվել են միջին բրոնզեդարյան – վաղ երկաթի դարյան պարբերաշրջանների նյութական մշակույթի արժեքավոր օրինակներ: Այդ թվում` իշխանության խորհրդանշաններ (ոսկե, էլեկտրումե և արծաթե գավաթներ, զինանշան, գլանաձև կնիք), կավանոթներ (ամենօրյա, խոհանոցային և ծիսական), սպատազինության նմուշներ (սակր, դաշույններ, նիզակներ, զրահաշապկի մասեր, նետասլաքներ), ոսկե, բրոզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ (ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, շքասեղներ, վզնոցներ, կախիկներ, օձագալար միջնամասով շրջանաձև հերակալներ) և այլն






Քարաշամբի դամբարանադաշտի մի շարք դամբարանների  գանգերից ծնոտները
հեռու են:

քարե կուռք, կավանոթներ, սպառազինության նմուշներ, ոսկե, բրոզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ և այլն



Комментариев нет: