пятница, 5 апреля 2013 г.

Շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականն ութ ոսկե մեդալ է նվաճել ԱՄՆ-ում: Ընդունելություն Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի մոտ


Շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականը (11-18 տարեկան) Լաս Վեգասում մասնակցել է երկու հեղինակավոր մրցաշարերի: Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի, պատվիրակության ղեկավար Վազգեն Հարությունյանի, մարզիչներ Ռազմիկ Սահակյանի եւ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ թիմը մասնակցել է USA Karate Junior International Cup եւ Ozawa Cup մրցաշարերին: