вторник, 16 августа 2011 г.

խաղողօրհնեք

 Հայ Առաքելական եկեղեցին օգոստոսի 14-ին տոնել է խաղողօրհնեքը: Այն հիշատակում է Սբ. Աստվածածնի մահը եւ իր Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի խոստման համաձայն երկինք փոխադրվելը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:



 Ժողովրդի մեջ ընդունված  է մինչեւ խաղողօրհնեք ,  բերքից չճաշակելու ավանդույթը.,  ուստի խրախուսելի չէ խախտել ժողովրդական իմաստուն սովորությունը: 


Եկեղեցին խաղողն օրհնել է,  կարող ենք համտեսել






Արզական գյուղի (Աղվերան) ընդերքային տաք ջրերի լոգանք 54օC




«Լուսինն ափիս մեջ».






понедельник, 15 августа 2011 г.

Քարաշամբի միջին բրոնզե դարի իշխանական դամբարան


Հայ հնագետները Քարաշամբ գյուղի դամբարանադաշտի մոտ փնտրում են խոշոր քաղաքի հետքերը,


  Քարաշամբ գյուղի տարածքում պեղումներն անցկացվել են 60-ական թվականներից, որի արդյունքում հայտնաբերվել է խոշոր գտածո՝ թվագրված երրորդ հազարամյակի վերջին քառորդին՝ սյուների, ֆրիզների, թագավորի, տոնակատարությունների, պատերազմների և զենքի պատկերով արծաթե թասը։ 

80-ական թվականներին տվյալ տարածքներում բնակեցման հետ կապված պեղումներ են անցկացվել, որոնց ընթացքում հայտնաբերվել է վաղ բրոնզե դարաշրջանի 1200 գերեզման։
Նախնական հետազոտություններն  ցույց են տվել, որ այնտեղ դեռ պահպանվել է մի քանի հազար գերեզման։ Դա մշակութային ֆենոմեն է, քանի որ նման ծավալի գերեզմաններ կարելի է հայտնաբերել մոտակա խոշոր քաղաքներում: Այս կապակցությամբ տվյալ պահին այդ գոտում որոնումներ են տարվում խոշոր քաղաքների հետքերը հայտնաբերելու համար:




Քարաշամբի բրոնզեդարյան ամրոցն ու դամբարանադաշտը գտնվում են Հայաստանի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից հարավ-արևմուտք
Դամբարանադաշտում պարբերական պեղումները  շարունակվում են առ այսօր

դամբարանադաշտում մաքրվել, բացվել, չափագրվել և ուսումնասիրվել են մոտ 1500 դամբարանային համալիրներ: Սրանք ընդհանուր առմամբ վերաբերում են Միջին Բրոնզի – Վաղ Երկաթի պարբերաշրջաններին և տեղավորվում են մ.թ.ա. XXII/XXI – X/IX դդ. ժամանակային սահմաններում: Դա նշանակում է, որ Քարաշամբի դամբարանադաշտն անընդմեջ օգտագործվել է շուրջ 1200 – 1300 տարի:
Դամբարանային կառույցները սահմանազատվել են միջին մեծության քարերից կազմված շրջանաձև շարերով (կրոմլեխներով), որոնց կենտրոնում զետեղվել են առավելապես հյուսիս-հարավ կողմնորոշում ունեցող հիմնահողային դամբանախցերը:
Դամբարանային համալիրների պեղումներից հայտնաբերվել են միջին բրոնզեդարյան – վաղ երկաթի դարյան պարբերաշրջանների նյութական մշակույթի արժեքավոր օրինակներ: Այդ թվում` իշխանության խորհրդանշաններ (ոսկե, էլեկտրումե և արծաթե գավաթներ, զինանշան, գլանաձև կնիք), կավանոթներ (ամենօրյա, խոհանոցային և ծիսական), սպատազինության նմուշներ (սակր, դաշույններ, նիզակներ, զրահաշապկի մասեր, նետասլաքներ), ոսկե, բրոզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ (ականջօղեր, մատանիներ, ապարանջաններ, շքասեղներ, վզնոցներ, կախիկներ, օձագալար միջնամասով շրջանաձև հերակալներ) և այլն






Քարաշամբի դամբարանադաշտի մի շարք դամբարանների  գանգերից ծնոտները
հեռու են:

քարե կուռք, կավանոթներ, սպառազինության նմուշներ, ոսկե, բրոզե, արծաթե, ծարիրե և երկաթե պերճանքի առարկաներ և այլն



7-րդ դարի փոքր խաչաձեւ գմբեթավոր Սուրբ Գեւորգ եկեղեցու ավերակներ են




Պահպանվել են հյուսիսային հատվածը և բեմի խորանի մի մասը։ Սրբատաշ տուֆից շինված եռախորան, արտաքուստ ուղղանկյուն խաչաթև կաոայց է։