вторник, 1 мая 2012 г.

ԾԻԾԵՌՆԻԿ

 Մարտն անցավ, հասավ ապրիլ գեղեցիկ,
Հեռու աշխարհքե եկավ ծիծեռնիկ,
Բարո՛վ դուն եկար, գարնան կարապետ,
Բուն շինողներից ամենից վարպետ:




 Կըռունկը թըռավ, գընաց վերերեն,
Սոխակն ալ փախավ մեր պարտեզներեն,
Մեկ դու մընացիր ճընճղուկների հետ,
Սիրուն ծիծեռնիկ, գարնան կարապետ:






 Լավ պըտուղներ են`
Տանձ, կեռաս, սալոր,
Մոր, ելակ, հաղարջ,
Դեղձ, բալ ու խընձոր:
Բայց երբ տեսնում եմ
Խաղող ու ծիրան,
Ինչո՞ւ հիշում եմ
Ես միշտ Հայաստան:




ընտրությունները որ չլիներ հո նոր նստարաններ չէինք ունենա,
Երևանի կենտրոնում տեղադրվել են նոր նստարաններ` շատ հարմար ու գեղեցիկ:
 Սիրուն, անմեղ իմ գառնուկ,
Բուրդըդ սպիտակ ու փափուկ,
Դաշտ վազելով ու արոտ,
Մորըդ քաշում ես կարոտ.
Մի լար, գառնուկ սիրական,
Փոքրիկ տըղի դու նըման,
Կու գա մայրըդ, հետը շատ
Կը բերե քեզ անուշ կաթ:


 Խելոք երեխան այսպես պիտ լինի.
Կանուխ պիտ զարթե, շուտ քուն պիտ մտնի.
Պիտի չի մաշե սիրտը հորն ու մոր,
Դըպրոց պիտ երթա, կարդա ամեն օր:











- Այ բալա, ամիսներով ընկել ես էդ շրջսովետների դռները
ու չես ասում, որ մի Գարուշ հորեղբոր տղա ունես,
որ առավոտից իրիկուն նրանց հետ է նստում վեր կենում:
Մի քիչ աչքաբա՛ց եղիր, է՛լի: Յա՜:










Комментариев нет: