воскресенье, 27 февраля 2011 г.

«Բարեկամության ձեռքերը»





 աբի-դուբի
 ադի-բուդի 

Եգիպտացորենի պայթեցված հատիկներ


 Երևանի և Կարարայի համագործակցությունը շուրջ կեսդարյա պատմություն ունի, որի խորհրդանիշը 1964 թվականին Մոսկովյան և Տերյան փողոցների հատման մասում տեղադրված Բարեկամության ձեռքեր մարմարե հուշաքարն է:

«Բարեկամության ձեռքերը» արձանի քանդակագործն է Արա Հարությունյանը,  այդ ձեռքերը Երևան են հասել Կարարա քաղաքից.



 «Երևանի և իտալական Կարարա քաղաքի համագործակցության եզրերը գնում են մինչև 1960-ականների սկիզբը: 1973թ. Երևանն ու Կարարան համարվում են քույր քաղաքներ


 «Բարեկամության» արձանը Երևանի համայնապատկերի անբաժանելի մասն է :

 «Նարդի խաղացողը» Մոսկովյան պուրակում
Նարդին Հայաստանում տարածված խաղ է
 լսելի էր միայն ու միայն  այլալեզու խոսքերը.
- Փանջ ու դու:
- Իքի բիր:








понедельник, 14 февраля 2011 г.

Տերենդեզ, Տըրնդեզ, Տերընտաս ևն ,Վայրը` Սիրահարների այգի (Պողոսյան պարտեզներ .boghossian gardens).


ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ


    Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։
Տոնի անվանումը գալիս է հետևյալ ավանդույթից. Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տանում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:

    Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:
    Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:


 Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից. հայերի մոտ` կապված Միհր կամ Տիր աստվածների, իրանական ժողովուրդների մոտ` Ագնիի կամ նույն Միհր աստվածների պաշտանմունքի հետ: Հավանական է համարվում, որ ժողովրդի մեջ Տյառնընդառաջ անվան փոխարեն Տերընտաս կամ Տիրընդաս անվան գործածումը խոսում է հենց Տիր աստծո պատվին կատարված վաղնջական ծեսի մասին:

Ըստ Աստվածաշնչի` կրակը, հուրը ունի երեք խորհուրդ, երեք նշանակություն.
ա. Փորձիչ նշանակություն. կրակով փորձում են հոգու մաքրությունը եւ հավատի զորությունը: 
բ. Պատժիչ, կործանիչ նշանակություն. Աստված կրակով պատժում, կործանում է անհավատներին եւ պաշտպանում հավատավորներին:
Վերջին դատաստանի օրը դատաստանը կատարվելու է կրակի միջոցով:
գ. Մաքրագործիչ, զորացուցիչ նշանակություն, իբրեւ Սուրբ Հոգուն ուղեկից հատկություն եւ Աստծո ներկայություն: Սա արդեն քրիստոնեական պատկերացում է` վկայված Նոր Կտակարանում, Հովհաննես Մկրտիչի կողմից
Ընդհանուր առմամբ, կրակը (հուրը) Աստվածաշնչում խորհրդաբանվում է իբրեւ Աստծո ամենաառաջնային հատկություններից մեկը, երկնային երեւույթ:


 Տյառնընդառաջի կապակցությամբ   բակում մեծ խարույկ է վառվում:
  խարույկն ունի հետևյալ խորհուրդները.
    Խարույկի հուրը բորբոքելով՝ Աստծու սիրո հուրն ենք խնդրում,
Խարույկի ծխի ուղղությամբ որոշել են, թե որ դաշտերն են բերրի լինելու` նույնպես պտղաբերության նշան: Եթե տանը հիվանդ է եղել` նրան երդիկով հանել են կտուր` խարույկի մոտ, որ լավանա: Կրակի վրայով ցատկելը ունեցել է բուժիչ նշանակություն: Կրակը, իբր, ունի բուժիչ, մաքրագործող, դիվահալած զորություն եւ ի զորու է ազատագրելու ամեն ՙչլավից՚...
   
   

Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում,

Տյառնընդառաջի հետ վերջանում է ձմռան քառասունքը:

ՓԵՏՐՎԱՐԻ ՏՈՆԵՐ











Գարուն, դու գարուն, սիրուն եղանակ, , Թող այգում բացվին վարդ ու մանիշակ,

Սպիտակ, սառն վերմակի տակից,
Գլուխդ ցույց տուր, սիրուն ձնծաղիկ,  


среда, 2 февраля 2011 г.

the first snows of winter in Yerevan

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:












ՍԵՆ ՍԷՅ ԳԱՅԱՆԸ
Սենսեյ Դավիթը


Նարուտո (ナルト) - ճապոնական մանգա է, որի հեղինակը և նկարիչը ճապոնացի մանգագիր Մասասի Կիսիմոտոն է.Գոյություն ունի նաև նույնանուն մուլտֆիլմ. Գլխավոր հերոսը Նարուտո Ուզումակին է`չարաճճի և համառ նինձյա-դեռահաս,որի երազանքն է հասնել կատարելության և դառնալ հոկագե`գյուղի գլխավորը և ուժեղագույն նինձյան.Իր շրջապատի հարգանքին արժանանալու համար Նարուտոն անցնում է բազում փորձությունների միջով`նինձյայի քննություններ,տ արբեր առաջադրանքներ և մենամարտեր:

1. Բովանդակություն

Մանգայի գլխավոր հերոսը`Նարուտո Ուզումակին իր մարմնում կրում է ինը պոչանի հրեշ-աղվեսին,որը մանգայում դեպքերի զարգացման սկզբից տասներկու տարիների ընթացքում հարձակվում էր Նարուտոյի հարազատ`Գաղտնի Տերևի գյուղի`Կոնոհայի վրա.Գյուղի փրկության համար չորրորդ հոկագեն`գյուղի առաջնորդը,իր կյանքը զոհաբերելով բանտարկում է հրեշ-աղվեսի հոգին իր նորածին որդու`Նարուտոյի մարմնում.Հոկագեն ցանկանում էր,որպեսզի գյուղը Նարուտոյին վերաբերվեր որպես հերոսի,քանի որ նա իր մեջ էր պահում հրեշի հզորությունը,սակայն պատկերը հակառակն էր`նրան ատում էին և վերաբերվում որպես հրեշի.Քանի որ գյուղում արգելված էր խոսել հրեշ-աղվեսի մասին,Նարուտոն իր ինքնության մասին իմանում է բավականի ուշ,այն էլ`պատահմամբ. Մանգան բաժանված է երկու մասի.Առաջին մասում Նարուտոն մեծ դժվարությամբ ավարտում է ուսումը և ստանում է գենինի`սկսնակ նինձյայի աստիճան.Նա և իր երկու համադասարանցիները `Ուչիհա Սասկեն և Հարունո Սակուրան կազմում են թիմ`փորձառու սենսեյ Հատակե Կակաշիի գլխավորությամբ.Ւրադարձությունների զարգացմանը համընթաց Նարուտոն ձեռք է բերում համագյուղացի բազմաթիվ ընկերներ և նոր հատկություններ,որոնք անհրաժեշտ են իր երազանքին`հոկագե դառնալուն հասնելու համար:
Նարուտոն ունի երկու եղբայր երկուսն ել Ակացուկի կազմակերպության անդամ բայց դեռ դրա մասին չգիտի: Նարուտոն կատարագործելով իր տեխնիկաները հաղթում է իր բոլոր մրցակիցներին: Նարուտոն հաղթում է Օրոչիմարուին: Գաղտնի ձայնի գյուղի ղեկավար Օրոչիմարուից հետո դառնում է Ուչիհա Սասկեն: Գաղտնի Տերևի գյուղի հինգերրորդ հոկագե է դառնում Ուզումակի Նարուտոն:








 Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: