ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Քառասնօրյա Փրկչի՝ Երուսաղեմի տաճար գալու տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը Հայ Եկեղեցում կոչվում է Տյառնընդառաջ։
Տոնի անվանումը գալիս է հետևյալ ավանդույթից. Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տանում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց: Այստեղից ել առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Ժողովուրդն այն անվանում է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են:
Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական սովորությանը, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծննդից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից. հայերի մոտ` կապված Միհր կամ Տիր աստվածների, իրանական ժողովուրդների մոտ` Ագնիի կամ նույն Միհր աստվածների պաշտանմունքի հետ: Հավանական է համարվում, որ ժողովրդի մեջ Տյառնընդառաջ անվան փոխարեն Տերընտաս կամ Տիրընդաս անվան գործածումը խոսում է հենց Տիր աստծո պատվին կատարված վաղնջական ծեսի մասին:
Ըստ Աստվածաշնչի` կրակը, հուրը ունի երեք խորհուրդ, երեք նշանակություն.
ա. Փորձիչ նշանակություն. կրակով փորձում են հոգու մաքրությունը եւ հավատի զորությունը:
բ. Պատժիչ, կործանիչ նշանակություն. Աստված կրակով պատժում, կործանում է անհավատներին եւ պաշտպանում հավատավորներին:
Վերջին դատաստանի օրը դատաստանը կատարվելու է կրակի միջոցով:
գ. Մաքրագործիչ, զորացուցիչ նշանակություն, իբրեւ Սուրբ Հոգուն ուղեկից հատկություն եւ Աստծո ներկայություն: Սա արդեն քրիստոնեական պատկերացում է` վկայված Նոր Կտակարանում, Հովհաննես Մկրտիչի կողմից
Ընդհանուր առմամբ, կրակը (հուրը) Աստվածաշնչում խորհրդաբանվում է իբրեւ Աստծո ամենաառաջնային հատկություններից մեկը, երկնային երեւույթ:
Տյառնընդառաջի կապակցությամբ բակում մեծ խարույկ է վառվում:
խարույկն ունի հետևյալ խորհուրդները.
Խարույկի հուրը բորբոքելով՝ Աստծու սիրո հուրն ենք խնդրում,Խարույկի ծխի ուղղությամբ որոշել են, թե որ դաշտերն են բերրի լինելու` նույնպես պտղաբերության նշան: Եթե տանը հիվանդ է եղել` նրան երդիկով հանել են կտուր` խարույկի մոտ, որ լավանա: Կրակի վրայով ցատկելը ունեցել է բուժիչ նշանակություն: Կրակը, իբր, ունի բուժիչ, մաքրագործող, դիվահալած զորություն եւ ի զորու է ազատագրելու ամեն ՙչլավից՚...
Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում,
Տյառնընդառաջի հետ վերջանում է ձմռան քառասունքը:
Կրակի պաշտամունքը մարդկության հնագույն հավատալիքներից է եւ գոյություն է ունեցել բոլոր ժողովուրդների, նաեւ հայերի մեջ: Կրակը պաշտվել է որպես կյանքի եւ լույսի աղբյուր: Կրակով մկրտվել են եւ մաքրագործվել: Կրակի շուրջ պարելը (հրապարակ բառի ժողովրդական ստուգաբանությունը հենց այս իմաստն է հաղորդում` հուր եւ պար), կրակի վրայով ցատկելը ունեցել է ծիսական նշանակություն, որի բովանդակությունն ինչ-որ չափով մոռացվել է, իսկ ծիսական գործողությունը` պահպանվել: Ոմանք գտնում են, որ կրակի շուրջ պարելն ու կրակի վրայով ցատկելը ժամանակին հանդիսացել են մաքրագործման եւ պտղաբերության ծեսի մաս, որը նվիրված է եղել նորահարսերի եւ առաջիկա բերքի օրհնությանը (չմոռանանք, որ հին տոմարով Տյառնընդառաջի տոնակատարությունը ընկնում է փետրվարի վերջին` ձմռան վերջին եւ գարնան սկզբին):
Խարույկների ծես - Հայոց Տրնդե՜զ:
Զորության կրակ, Հավատքի ճրագ,
Комментариев нет:
Отправить комментарий