Լողը մարմինը կոփելու և համարձակություն զարգացնելու լավագույն միջոցներից է: Լողալ պետք է սովորել դեռևս վաղ հասակում:
Մարզալողը
միավորում է տարբեր
մրցատարածությունների, կիրառական, ստորջրյա
և գեղարվեստական լողերը:
Մարզական
լողն ընդգրկում է ` կրոլ, բրաս, թիկնալող և դելֆին
լողաձևերով:
Ազատ
ոճով կամ կրոլով
լողալիս մարզիկը պառկում է ջրի
վրա և առաջ
է շարժվում ձեռքերի ու ոտքերի
շարժումներով:
Սա ամենաարագընթաց մարզաոճն է:
Բրաս
լողաոճով լողալիս մարզիկն առաջ է
շարժվում հիմնականում ոտքերի շարժումներով, որոնք
նման են գորտի
հետևի թաթերի շարժումներին:
Թիկնալող
կամ կրոլ մեջքի
վրա լողաոճի ժամանակ մեջքով ջրի
վրա պառկած մարզիկը
հերթականությամբ
գլխից առաջ է
նետում ձեռքերը և դրանցով
թիավարում:
Դելֆին
լողաոճն օգտագործվում է միայն
մրցումներում:
Այս ոճով լողալիս
մարզիկը ջրի վրայով
միաժամանակ առաջ է
նետում
2 ձեռքերը և ոտքերով
հարվածում է ջրին՝
վեր ու վար, իսկ
իրանով կատարում է ալիքաձև
շարժումներ:
Խոշոր
մրցաշարերում
լողորդի առավելագույն արագությունը 50 մ լողատարածքում 8 կմ/ժ է:
Комментариев нет:
Отправить комментарий