воскресенье, 27 ноября 2011 г.

Լողը


Լող

Լողը մարմինը կոփելու և համարձակություն զարգացնելու լավագույն միջոցներից է: Լողալ պետք է սովորել դեռևս վաղ հասակում:
Մարզալողը միավորում է տարբեր մրցատարածությունների, կիրառական, ստորջրյա և գեղարվեստական լողերը:

Մարզական լողն ընդգրկում է ` կրոլ, բրաս, թիկնալող և դելֆին լողաձևերով:
Ազատ ոճով կամ կրոլով լողալիս մարզիկը պառկում է ջրի վրա և առաջ է շարժվում ձեռքերի ու ոտքերի շարժումներով: Սա ամենաարագընթաց մարզաոճն է:
Բրաս լողաոճով լողալիս մարզիկն առաջ է շարժվում հիմնականում ոտքերի շարժումներով, որոնք նման են գորտի հետևի թաթերի շարժումներին:
Թիկնալող կամ կրոլ մեջքի վրա լողաոճի ժամանակ մեջքով ջրի վրա պառկած մարզիկը հերթականությամբ գլխից առաջ է նետում ձեռքերը և դրանցով թիավարում:  Դելֆին լողաոճն օգտագործվում է միայն մրցումներում: Այս ոճով լողալիս մարզիկը ջրի վրայով միաժամանակ առաջ է նետում 2 ձեռքերը և ոտքերով հարվածում է ջրին՝ վեր ու վար, իսկ իրանով կատարում է ալիքաձև շարժումներ:
Խոշոր մրցաշարերում լողորդի առավելագույն արագությունը 50 մ լողատարածքում 8 կմ/ժ է:


воскресенье, 13 ноября 2011 г.

Փաստորեն ձմեռն եկավ.









Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

Վարդն ի բացվե Վանա քյաղքի Էգեստար,
Աստված սիրես, մեկ օրոխկի, տյու ձիկ տար,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու: