Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերից. Բարի, բարեսիրտ ձեր մաղթանքներից՝ Որ ապրեմ երկար, որ լինեմ առողջ, Բախտս վայելեմ առոք ու փառոք, Խուսափեմ ցրտից, հուզմունքից, վեճից ՈՒ սրտիս մոտիկ չընդունե՜մ ոչինչ... Ես համաձայն եմ, բայց, բարեկամներ, Ես ինչպե՞ս մնամ պաղ ու անտարբեր,, Տեսնեմ վտանգը ու չ'տագնապեմ, Տեսնեմ կեղծիքը ու չ'ծառանամ, Տեսնեմ սադրանքը ու չզայրանամ, Կտրեմ կյանքի հետ կապերս բոլոր, Ի'նչ է, թե ապրեմ ավելի երկար: Զուր եք ինձ կարդում խրատ ու հորդոր, Միայն ապրելը քիչ է ինձ համար:
Комментариев нет:
Отправить комментарий