воскресенье, 23 октября 2011 г.

Ֆըշտ


Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերից. Բարի, բարեսիրտ ձեր մաղթանքներից՝ Որ ապրեմ երկար, որ լինեմ առողջ, Բախտս վայելեմ առոք ու փառոք, Խուսափեմ ցրտից, հուզմունքից, վեճից ՈՒ սրտիս մոտիկ չընդունե՜մ ոչինչ... Ես համաձայն եմ, բայց, բարեկամներ, Ես ինչպե՞ս մնամ պաղ ու անտարբեր,, Տեսնեմ վտանգը ու չ'տագնապեմ, Տեսնեմ կեղծիքը ու չ'ծառանամ, Տեսնեմ սադրանքը ու չզայրանամ, Կտրեմ կյանքի հետ կապերս բոլոր, Ի'նչ է, թե ապրեմ ավելի երկար: Զուր եք ինձ կարդում խրատ ու հորդոր, Միայն ապրելը քիչ է ինձ համար:

























Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին, Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին, Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:











Բյուր ծաղիկների վառ-վառ գույներով Իսպառ հիացած՝ զմայլում էի: Անթիվ թռչուններ, մին մնից սիրուն, Լսեցնում էին ինձ՝ յուրյանց երգեր.











Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: