воскресенье, 20 марта 2011 г.

Պատկիքըդ ղալամով քաշած


էրեսըդ նուր լուսնի նըմաւն՝ քա՛նի կէնա կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,













Հուշարձան` Է. Քյոսայանի ֆիլմի հերոսներին

«Տղամարդիկ» ֆիլմի չորս անբաժան վարորդ ընկերները

 «Տղամարդիկ» կատակերգության որոշ կադրեր ծավալվել են Մոսկովյան փողոցի` «Կոզիրյոկ» սրճարանին հարակից հատվածում որտեղ եվ տեղադրված է արձանախումբը


Արձանը  ոգեշնչում է  վերագտնելու «երևանցի տղաների» երբեմնի ազնիվ ու մաքուր ընկերությունը: Այն կարելի է համարել երևանցի ընկերների հավաքական կերպար, որն ի ցույց է դնում անկեղծ,  ազնիվ մտերմության գաղափարը, ինչն այսօր այնքան է պակասում: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է երևանցի և ունի երևանցի ընկերներ, այդ արձանախմբում իրեն կտեսնի:





Սայաթ-Նովա (Արութին, Հարություն) — ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ է ։ Ծնվել է Թիֆլիսում։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։
Սայաթ-Նովայի հուշաղբյուր-հուշարձանը՝ Արա Հարությունյանի ամենագեղեցիկ գործերից մեկն է, կանգնեցված է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց, փարթամ ծառերի շվաքում։ Ճարապետ Է.Սերոբյան :
Սպիտակ  մարմարի ուղղանկյուն քարերից շարված ցանցկեն հուշաղբյուրը  Հարությունյանը հարդարել է երգահան բանաստեղծի նույն սպիտակ քարից կերտած նրբաբեկ հղկված ու ռոմանտիկ, փոքր ինչ թախծոտ կերպարանք ստացած  գլխաքանդակով, Գուսանի սիրային քնարերգության հուզաշխարհը և  կենդանի բառը խորհրդանշող ՝ ազգային տարազներով երիտասարդ հայուհու, վրացուհու և ադրբեջանուհու գծային թեթև պատկերումներով։
ինքն իր մասին արտահայտվել է հետեւեալ տողերով. «Ամէն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրէն է, Ամէն մարդ չի կանա կարդայ, իմ գիրն ուրիշ գրէն է»։















1 комментарий:

Анонимный комментирует...

լավ օր էր