ԿՐԻԱՆ
— Գիտե՞ս այնպես մի կենդանի,
Որ իր տունը մեջքին տանի:
— Գիտեմ, այո՜, դա կրիան է:
— Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:
Իսկույն ասեմ, դու իմացի:
Կրիան ուներ մի դրացի,
Խիստ շատախոս ու կռվարար,
Խեղճ կրիային շան օր կըտար:
Մի օր կրիան ճարահատած
Հայր Աստըծուն գանգատ գնաց:
Ասավ. «Մեռնեմ, հա՜յր, քո աչքին,
Իմ տունը դիր էս իմ մեջքին,
Որ ինձ իսկի մոտիկ ու կից
Էլ չունենամ ես վատ դրկից,
Որ ամեն օր քանի-քանի
Ուշունցներով հոգիս հանիս»:
Հայր Աստվածն էլ ասավ.-«Բարի
Տունդ մեջքիդ միշտ ման արի»:
Комментариев нет:
Отправить комментарий