воскресенье, 14 марта 2010 г.

Գառնիի տաճարը

Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որը մտնում է Կոտայքի մարզի մեջ։ Գառնին գտնվում է Ազատ գետի ափին, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այս բարձրադիր մասում է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Գառնի անվան ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։ Ինչպես հայտնի է, դեռ վաղ անցյալում շատ ժողովուրդների մոտ, այդ թվում և հայերի, տեղանունների առաջացման ավանդական ստուգաբանության եղանակ էլ կար։ Նրանցից մեկն էլ հենց Գառնի տեղանվան ստուգաբանությունն է, որը կապվում է Հայկազյան Գեղամ նահապետի թոռան՝ Գառնիկի անվան հետ։ Գեղամ նահապետը Ամասիայի որդին էր և ըստ ավանդական պատմության գահակալել է 50 տարի, այն է մ.թ.ա.1900—1850 թթՆա գաղթել է հարավից՝ Արմավիրից և գնացել է հյուսիս։ Ճանապարհին կանգ է առել ներկա Գառնիի տեղում, որը իր գեղատեսիլ բնությամբ գրավել է նավապետին։ Հրապուրված այդ բնությամբ, Գեղամը մի դաստակերտ է հիմնում, որը նրա անունով սկզբում կոչվել է Գեղամի։ Բայց Գեղամը այդ ավանը թողնում է իր թոռիև՝ Գառնիկին։ Իսկ ինքը շարունակում է ճամփան դեպի Սևանի ավազան։ Այստեղից էլ ավանդական հենքով ստեղծված ժողովրդական ստուգաբանությունը, այն մասին, թե ինչպես դաստակերտը Գառնիկի անունով կոչվել է Գառնի:Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդՄ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։
Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդԱմրոցի շինությունների կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը։ Հեթանոսական տաճարը կառուցվել է Iդ. 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77թ.)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցըԵնթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։
Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և խորտակվել է  1679թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունը,


Комментариев нет: