вторник, 30 марта 2010 г.

ուրախությամբ դիմավորեցինք Գարունը

երեխաների օրհնության արարողություն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը` Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ըստ Աստվածաշնչի, երբ Քրիստոս մտավ Երուսաղեմ, մարդիկ նրան ընդունեցին խանդավառությամբ ու երկրպագեցին` Նրա ճանապարհին իրենց շորերն ու ծառերի ճյուղեր փռելով: Նրանց մեջ էին նաեւ մանուկները:

вторник, 23 марта 2010 г.

каратэ - шотокан (карате сетокан, karate shotokan). Շոտոկան կարատե





Հայաստանի Կարատեի Ֆեդերացիա
Հայաստանի Կարատեի Ֆեդերացիայի Նախագահ Գրիգոր Միխայելյան `
Շիհան, 7 դան,
Մարտարվեստների Դոկտոր Բնական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի Ակադեմիկոս


воскресенье, 14 марта 2010 г.

Ո՞վ կարող է ասել, թե ե՞րբ է ծնվել հեքիաթը։

Գառնիի տաճարը

Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որը մտնում է Կոտայքի մարզի մեջ։ Գառնին գտնվում է Ազատ գետի ափին, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այս բարձրադիր մասում է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Գառնի անվան ստուգաբանությունը մեզ է հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։ Ինչպես հայտնի է, դեռ վաղ անցյալում շատ ժողովուրդների մոտ, այդ թվում և հայերի, տեղանունների առաջացման ավանդական ստուգաբանության եղանակ էլ կար։ Նրանցից մեկն էլ հենց Գառնի տեղանվան ստուգաբանությունն է, որը կապվում է Հայկազյան Գեղամ նահապետի թոռան՝ Գառնիկի անվան հետ։ Գեղամ նահապետը Ամասիայի որդին էր և ըստ ավանդական պատմության գահակալել է 50 տարի, այն է մ.թ.ա.1900—1850 թթՆա գաղթել է հարավից՝ Արմավիրից և գնացել է հյուսիս։ Ճանապարհին կանգ է առել ներկա Գառնիի տեղում, որը իր գեղատեսիլ բնությամբ գրավել է նավապետին։ Հրապուրված այդ բնությամբ, Գեղամը մի դաստակերտ է հիմնում, որը նրա անունով սկզբում կոչվել է Գեղամի։ Բայց Գեղամը այդ ավանը թողնում է իր թոռիև՝ Գառնիկին։ Իսկ ինքը շարունակում է ճամփան դեպի Սևանի ավազան։ Այստեղից էլ ավանդական հենքով ստեղծված ժողովրդական ստուգաբանությունը, այն մասին, թե ինչպես դաստակերտը Գառնիկի անունով կոչվել է Գառնի:Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդՄ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։
Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդԱմրոցի շինությունների կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը։ Հեթանոսական տաճարը կառուցվել է Iդ. 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77թ.)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցըԵնթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։
Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և խորտակվել է  1679թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունը,


Գեղարդ Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։

Եւ աչքունքն են արեգակունք

Երբ գարունը սկսում է բացվել