воскресенье, 27 марта 2011 г.

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս:


 անվաչմուշկներ





 Օպերայի հրապարակում անվաչմուշկ քշելու տեղ չկա, : Կառուսելատեղի են վերածել Օպերաի հրապարակը, բատուտներ են տեղադրել,






 Առնո Բաբաջանյաը միջազգային համարում ունեցող խորհրդահայ կոմպոզիտոր, դաշնակահար է։ Բաբաջանյանը 1970-80-ականների ամենասիրված երգահաններից է, հատկապես ճանաչված են նրա «Առաջին սիրո երգը», «Երևանը» «Կանչի'ր ինձ», «Հարսանիք», «Սիրո տարի», «Աշխարհի լավագույն քաղաքը» և այլ երգեր, որոնք մինչ օրս հաճույքով լսում են ամենատարբեր տարիքի մարդիկ, և որոնք կատարվում ու նորովի մեկնաբանվում են ժամանակակից երգիչ-երգչուհիների կողմից։



Առնո Բաբաջանյանի հուշարձանը (քանդ`Դ.Բեջանյան) պատկերում է երգահանի անհատականությունը և բուռն ստեղծագործական պաթոսը։ Այս հուշարձանը թեև հասարակական լայն քննարկումների առարկա դարձավ, այնուհանդերձ արդեն դարձել է Երևանի կենտրոնի ուղեցույցներից մեկը։











воскресенье, 20 марта 2011 г.

Պատկիքըդ ղալամով քաշած


էրեսըդ նուր լուսնի նըմաւն՝ քա՛նի կէնա կու բոլըրվի,
Դաստամազըդ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,













Հուշարձան` Է. Քյոսայանի ֆիլմի հերոսներին

«Տղամարդիկ» ֆիլմի չորս անբաժան վարորդ ընկերները

 «Տղամարդիկ» կատակերգության որոշ կադրեր ծավալվել են Մոսկովյան փողոցի` «Կոզիրյոկ» սրճարանին հարակից հատվածում որտեղ եվ տեղադրված է արձանախումբը


Արձանը  ոգեշնչում է  վերագտնելու «երևանցի տղաների» երբեմնի ազնիվ ու մաքուր ընկերությունը: Այն կարելի է համարել երևանցի ընկերների հավաքական կերպար, որն ի ցույց է դնում անկեղծ,  ազնիվ մտերմության գաղափարը, ինչն այսօր այնքան է պակասում: Յուրաքանչյուրը, ով իրեն համարում է երևանցի և ունի երևանցի ընկերներ, այդ արձանախմբում իրեն կտեսնի:





Սայաթ-Նովա (Արութին, Հարություն) — ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ է ։ Ծնվել է Թիֆլիսում։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։
Սայաթ-Նովայի հուշաղբյուր-հուշարձանը՝ Արա Հարությունյանի ամենագեղեցիկ գործերից մեկն է, կանգնեցված է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց, փարթամ ծառերի շվաքում։ Ճարապետ Է.Սերոբյան :
Սպիտակ  մարմարի ուղղանկյուն քարերից շարված ցանցկեն հուշաղբյուրը  Հարությունյանը հարդարել է երգահան բանաստեղծի նույն սպիտակ քարից կերտած նրբաբեկ հղկված ու ռոմանտիկ, փոքր ինչ թախծոտ կերպարանք ստացած  գլխաքանդակով, Գուսանի սիրային քնարերգության հուզաշխարհը և  կենդանի բառը խորհրդանշող ՝ ազգային տարազներով երիտասարդ հայուհու, վրացուհու և ադրբեջանուհու գծային թեթև պատկերումներով։
ինքն իր մասին արտահայտվել է հետեւեալ տողերով. «Ամէն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրէն է, Ամէն մարդ չի կանա կարդայ, իմ գիրն ուրիշ գրէն է»։















ուր են մեր բակի բիձեքը







 ԲԱՐՁՐԱՆԱՆՔ ԳԻԼԱՍԻ ԾԱՌԸ ԽԱՂՈՂ ՈՒՏԵՆՔ

четверг, 10 марта 2011 г.