Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է
Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, և մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տուն:
Ծաղկազարդի օրը` Պատարագից հետո, եկեղեցիներում նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում:
«Առաջից եւ ետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ն` բարձունքներում» (Մատթ. ԺԱ 9)
Տոնի խորհուրդը
Ղազարոսի հարության հաջորդ օրը, ինչպես վկայում են ավետարանիչները, Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ` Զատկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ուղեկցությամբ: Նրա առջև մարդիկ փռում էին իրենց զգեստները և սփռում ձիթենու և արմավենու ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով` պահանջեցին Հիսուսից, որ լռեցնի նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նույնիսկ նրանք լռեն, քարե´րը կաղաղակեն»:
Իրականում տեղի էր ունենում անպատմելի, սքանչելի խորհուրդ. Աստծո Որդին գալիս էր` իրագործելու դարեր շարունակ Իսրայելի մարգարեների կողմից կանխագուշակված աստվածային ծրագիրը` մարդկության փրկագործությունը: Այդ ժամանակ ժողովուրդը չգիտեր, թե ինչ է սպասվում Քրիստոսին, չէր պատկերացնում, թե ինչպիսին է լինելու աշխարհի փրկության գինը: Ոչ ոք այդ օրը չէր կարող ենթադրել անգամ, որ այդ փրկագործությունը լինելու է ոչ թե հրաշագործ Հիսուս Նազովրեցու փառահեղ հաղթարշավով, այլ Նրա մատնությամբ ու անպատիվ մահով: Մարդիկ ցնծում էին ամբացատրելի ուրախությամբ` չգիտակցելով, որ աշխարհի Փրկչին ուղեկցում են դեպի փրկչական տնօրինությունների ավարտը` դեպի Խաչելություն...
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին,
Երեւանի Կապույտ մզկիթ,
Կապույտ մզկիթը՝ Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766ին` Հուսեյն խանի նախաձեռնությամբ: Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է: Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Երկու մզկիթ է վեր խոյանում` մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը: Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Բակում աչքի է զարնում նաև կապույտ մինարեթը: Մզկիթի ներսը պատված է կարմիր գորգով, որը վեհություն է հաղորդում աղոթատանը: Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է համարվում: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց`մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված: