понедельник, 1 августа 2011 г.

ի՞ նչ կարելի ա անել էս անտեր շոգին , ՎԱՐԴԱՎԱՌ,

Վարդավառ՝ Սիրո մեծախորհուրդ տոն

Այլակերպության տոնը կամ Վարդավառը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկն է, այս տարի նշվեց հուլիսի 31-ին:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, մարդիկ իրար վրա ջուր են ցողում: Միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը կապված է Նոյ նահապետի հետ, երբ նա, ջրհեղեղեից փրկվելուվ, ստեղծեց այդ կարգը` ի հիշատակ այն բանի, որ Աստված այլեւս ջրհեղեղով աշխարհը չի կործանելու:
 Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը
Վարդավառի տոնին  Երևանում սպասվում է 43-ից 44 աստիճան տաքություն` ըստ  եղանակի մասին ծանուցող համաշխարհային ինտերնետային կայքերի:



Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է և գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ

:
Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր էին լցնում բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր էին շփում չխոսկան հարսները կեսրայրի վրա, առօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ՝ քավորի վրա: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ:  Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:
Վարդավառը, թերևս միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ունի, և պատահական չէ, որ շատ շրջաններում այդ օրը պարտադիր գալիս են հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն է, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դերն ունի:






Комментариев нет: